AM
30 Մարտ 2005 - 02:01 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ԴԻՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ

Այսօր Հայաստան է ժամանում Սլովենիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը: Այցի ընթացքում նախատեսվում են Դիմիտրի Ռուպելի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հնարավոր է ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: