AM
30 Մարտ 2005 - 04:45 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԱՆԱՏՈԼԻ ԴՐՅՈՒԿՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՄԵԴԱԼՈՎ

Հայաստանի նախագան Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովին պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով` հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում լուրջ հաջողություններ են ձեռք բերվել համագործակցության բոլոր ուղղություններով: Իր հերթին Անատոլի Դրյուկովը նշել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ձգտել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը` ավելացնելով, որ ցանկանում է Հայաստանը մշտապես տեսնել կայուն, խաղաղ եւ բարգավաճ: Նշենք, որ Անատոլի Դրյուկովը ավարատում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: