Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովին` Հայաստանում դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի երկարամյա ու արդյունավետ աշխատանքից, որ մեծապես նպաստել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանը: Ա.Դրյուկովն իր հերթին, կարեւորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը` նշել է, որ հայրենիք վերադարձից հետո էլ մշտապես կհիշի իր հայ բարեկամներին ու Հայաստանը:





