AM
10 Հոկտեմբեր 2012 - 08:07 AMT

Մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատները վաղն ուսումնավարժանք կանցկացնեն

ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ վաղը , ժամը 12.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր ում անցկացվելու է «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակներն են՝ 1. բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների ղեկավարում. 2. կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի գործնական հմտությունները (բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ. 3. փոխգործողությունների պլանի համաձայն` օբյեկտը սպասարկող անձնակազմի պարտականությունների կատարումը մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը:

Ուսումնավարժությանն ընդգրկված են մայրաքաղաքի 4 հրշեջ-փրկարարական ջոկատների, հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմերը, ոստիկանության ուժեր և շտապօգնության 4 բրիգադ:

Ըստ մտահղացման` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները` նկատելով, որ ծուխ է դուրս գալիս հյուրանոցի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքի 7-րդ հարկի երկու պատշգամբներից, անմիջապես ահազանգում են ՀՀ ԱԻՆ «911» արագ արձագանքման հեռախոսահամարով: