AM
10 Հոկտեմբեր 2012 - 11:04 AMT

Հաստատվել է էքստեռն քննությունների անցկացման աշխատակարգը

ԿԳՆ Արմեն Աշոտյանի հրամաններով հաստատվել են դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման կարգը և ժամանակացույցը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով հաստատվել են դրսեկության ձևով փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման կարգը և 2012 թվականի դրսեկության ձևով ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Այս մասին հայտնում են ԿԳՆ նախարարությունից:

Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող են ստանալ էքստեռն կարգով վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը և հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի:

Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունները կազմակերպվում են երեք քննաշրջանով: Քննությունների երրորդ քննաշրջանը անց է կացվելու 2012 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ԿԳՆ Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: