Ապրիլի 8-ից Հայաստանում մեկնարկելու է ջազային երաժշտության ամիսը, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը: Համերգներով հանդես կգան հայկական ջազ-բենդը, Օթար Մագրաձեի եռյակը` Վրաստանից: Ֆրանկ Ամսալեմի քառյակի եւ երգչուհի Սառա Լազարուսի ելույթները կեզրափակեն Հայաստանում ջազի ամիսը: Բացի այդ, միջոցառման շրջանակներում կցուցադրվեն ջազի մասին ֆիլմեր:





