AM
6 Ապրիլ 2005 - 07:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է ապրիլի 7-ին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ.Քոչարյանի ուղերձում, մասնավորապես, նշվում է որ ամուր ընտանիքը հասարակության հաստատունության եւ մեր ժողովրդի հարատեւության գրավականն է: «Կրկին շնորհավորելով գարնան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն եւ սեր»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: