«Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնությունը մեկնարկում է հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00 –ին ՆՓԱԿ-ում «Pay it forward» գեղարվեսատական ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նախաձեռնության անդամները:
Ֆիլմի ընտրությունը պայմանվորված է դրա գլխավոր գաղափարախոսությամբ, որն էլ ներշնչանքի աղբյուր է հանդիսացել «Ես քեզ, դու՝ ուրիշին» ապագա բարեգործական նախաձեռնության հեղինակների համար:
«Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնության նպատակն է անհատների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաև պետության ուշադրությունն ուղղել ծանր հիվանդություններով տառապող անձանց հոգսերի վրա, ինչի արդյունքում վերջիններս կստանան համապատասխան ֆինանսկան աջակցություն կամ կկարողանան համապատասխան բուժում ստանալ պետպատվերի շրջանակում:





