AM
12 Հոկտեմբեր 2012 - 11:30 AMT

Ոստիկանությունը գյուղացիներին որսորդական հրացան է տալիս՝ գայլերի դեմ պայքարելու համար

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է մի քանի գյուղական համայնքների ներկայացուցիչների, որոնց հոտերը տուժել էին գայլերի հարձակումներից: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության պետը նշել է, որ խնդիրը նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ով ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: Միջոցառումների ընթացքում գյուղացիներին որսորդական հրացաններ են տրամադրվել:

Չգրանցված զենք ունեցողներին Վլադիմիր Գասպարյանը կոչ է արել դրանք այն օրինականացնել` նշելով, որ ոստիկանությունն աջակցություն կցուցաբերի, որպեսզի սերնդեսերունդ ընտանիքներում պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացաններն ըստ կարգի օրինականացվեն ու ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանման գործին: