AM
8 Ապրիլ 2005 - 05:09 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱՆՁԱՆՑ

2005 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության զինծառայողները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի 50 խախտողների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետը Հայաստանում գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնադրեվը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով, 49 խախտողներ, որոնք փորձել են կեղծ փաստաթղթերով մուտք գործել Հայաստան այնուհետեւ հեռավոր արտասահմանի երկրներ մեկնելու նպատակով, ձերբակալվել են միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում: «Հայաստանում լավ կյանք որոնող» ազգությամբ քուրդ մի խախտող ձերբակալվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի կողմից եւ այդ դեպքերում անհրաժեշտ քննչական միջոցառումների անցկացումից հետո Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից փոխանցվել է թուրքական կողմին, հաղորդել է ռուս գեներալը: