AM
19 Հոկտեմբեր 2012 - 11:09 AMT

Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի դատարանները նոր դատավորներ ունեն

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի եզրակացությունները ՀՀ Նախագահը Գևորգ Նարինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Արթուր Աթաբեկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր և Էդգար Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: