AM
22 Հոկտեմբեր 2012 - 06:53 AMT

Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեկ մարդ զոհվել է

ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 06.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները պատահարի վայրում հայտնաբերել են ամբողջությամբ այրված «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված 30-40 տարեկան տղամարդու դի` առանց այրվածքների: