AM
24 Հոկտեմբեր 2012 - 06:28 AMT

Երթուղայինի վթարից 9 մարդ է վիրավորվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Գազել» մանկիշի ավտոմեքենան (պատկանում է թիվ 43 երթուղուն) կողաշրջվել և բախվել է կայանված «Պեժո 407» մակնիշի ավտոմեքենային: Մինչև փրկարարների և հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Գազել» մանկիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1963 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1999 թ. ծնված Սարգիս Հակոբյանը, 1962 թ. ծնված Գագիկ Պապյանը, 1952 թ. Լևոն Գրիգորյանը,1990 թ. Լիլիթ Մարտիրոսյանը, 1981 թ. Նուշիկ Գասպարյանը,1990 թ. ծնված Արեքնազ Աբրահամյանը, 1991 թ. ծնված Զեփյուռ Բաբյանը և 1956 թ. ծնված Հայկ Ավետիսյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Լ. Գրիգորյանը, Լ. Մարտիրոսյանը, Ն. Գասպարյանը, Ա. Աբրահամյանը, Զ. Բաբյանը և Հ. Ավետիսյանը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել, իսկ Ս. Հակոբյանը տեղափոխվել է «Աուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: