Քիչ առաջ Արզումանյան 4 հասցում բնակվող բոլոր կանայք,
Երևանի քաղաքապետարանից չստանալով իրենց երկրորդ նամակի պատասխանը, որոշել կանխել տվյալ շենքի բակում ընթացող շինարարությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց շենքի բնակիչ Ռուբեն Փաշինյանը:
«Այս պահին բակի կանայք բահերով «քանդում են» շինարարության համար առանձնացված տարածքի բլրակները: Հնարավոր է, որ տարածքի սեփականատերերը ոստիկանություն կանչեն և իրավիճակը սրվի»,-ասաց Ռուբեն Փաշինյանը:





