AM
24 Հոկտեմբեր 2012 - 10:26 AMT

«Հարսնաքարի» գործով նիստը հետաձգվեց տուժողների բացակայության պատճառով

«Հարսնաքարի» գործով դատական նիստն այսօր շատ կարճ տևեց: Տուժող Արտակ Բայադյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Բանն այն է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ այս գործով առաջինը պետք հարցաքննվեն տուժողները և քանի որ տուժողներից 2-ը նիստին չէին ներկայացել, մեղադրողը միջնորդեց դատական նիստը հետաձգել: Պատասխանող կողմը միջնորդեց չհետաձգել նիստը և հարցաքննություն սկսել նիստին ներկա մեկ այլ տուժող Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունից, սակայն միջնորդությունը մերժվեց: Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև հոկտեմբերի 31-ը: