AM
24 Հոկտեմբեր 2012 - 11:01 AMT

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանը շուրջ 3.5 ժամ հարցաքննվել է

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 3.5 ժամ՝ 15:40-ից մինչև 19:00-ը, հարցաքննել է Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին՝ ԱԱԾ-ի կողմից մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Բացի այդ, ըստ անցկացված քննության՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: