Այսօր Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի խորհրդարանի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման եւ քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանի առաջարկով կողմերն արծարծել են նաեւ Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման հնարավորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Պիեռ Ֆերդինանդո Կազինիի Հայաստան պաշտոնական այցի վերաբերյալ, որի շրջանակներում նախատեսվում է իտալական արվեստի փառատոնի անցկացում:





