Ապրիլի 26-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Դիտարկումը կընթանա Տավուշի մարզում (Հայաստան) եւ Ղազախի շրջանում (Ադրբեջան) զինված ուժերի շփման գծում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դիտարկմանը կմասնակցի հայկական կողմից, հաղորդում է «Արմինֆոն»:





