ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է հայր և որդի Ալեքսանյանների կողմից խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ալեքսանյանը, քրեակատարողական հիմնարկում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաև որդուն:
Ն.Ալեքսանյանը 2011 թվականի դեկտեմբերին խաբեությամբ խոշոր չափերի գումար է հափշտակել: Նա խոստացել է գումարի դիմաց զինվորական ծառայություն կազմակերպել ՀՀ տարածքում` դրա դիմաց պահանջելով 2700 դոլար գումար: Գումարը նա ստացել է մաս-մաս և հափշտակել:
Մյուս երկու դեպքերում հայր և որդի Ալեքսանյաները գործել են միասին:
Նախաքննական մարմինը Ն. Ալեքսանյանին յուրաքանչյուր դրվագով մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Ալեքսանյանին` երկու դրվագից յուրաքանչյուրի համար 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





