AM
26 Ապրիլ 2005 - 09:26 AMT

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԹԱՅԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ

62 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Թայլանդի Թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոս Նորայր Տեր-Գեւորգյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ն.Տեր-Գեւորգյանը նշանակվել է Թայլանդում պատվո հյուպատոս 1997 թվականին: Նորայր Տեր-Գեւորգյանը ազգային բարերար էր, իր ավանդն է ներդրել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի կառուցմանը եւ նպաստել Սինգապուրի Հայոց եկեղեցու վերականգնմանը: