Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 3-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 3-ին` երեկոյան ժամերին, 4-ին և 5-ի գիշերը շրջանների զգալի մասում, 5-ի` ցերեկը, 6-ին` արևելյան շրջաններում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 3-ին` երեկոյան ժամերին, 4-ին և 5-ի գիշերը սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: Նոյեմբերի 3-ի գիշերը, 5-ի` ցերեկը, 6-7-ը` սպասվում է առանց տեղումների եղանակ:





