AM
10 Նոյեմբեր 2012 - 06:42 AMT

Բնապահպանության նախարարը մասնակցել է ծառատունկի

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան`մասնակցելու ծառատունկի:

Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է կառույցի կատարած աշխատանքներին և արդյունքներին:

Ծառատունկի ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Այն սահմանել է հետագա համագործակցությունը հիմնադրամի և նախարարության միջև: Հիմնադրամը «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն է: