ՀՀ ԶՈՒ հետախուզական զորքերի կազմավորման 20-ամյա տարեդարձի առիթով այսօր հայ հետախույզները ցուցադրական ելույթներ են ներկայացրել: Մարտական հնարքներով հակառակորդի արագ և անձայն վնասազերծումից, կազմակերպված դիվերսիոն խմբի զինաթափումից, մեծ բարձրությունից իջնելու մի քանի եղանակներից մինչև ուղղաթիռով տարհանում: Հետախույզները բարդ իրավիճակներում իրենց սնուննդն ու այն ուտելու ձևն էլ ցուցադրեցին՝ կարիճից, օձից մինչև հավ, ձուկ ու ճագար:
Միջոցառմանը ներկա Պաշտանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով հետախուզական զորքերի կազմավորման հիմքում ընկած է հայ ժողովրդի հետախուզության բազմադարյա փորձը, իսկ այդպիսի հիմք ունենալով, կարել է ասել, որ հետախուզական զորքերը կայացել են:
«Հետախույզներն առանձնանում են գաղափարներով, մտածելակերպով, հայրենասիրությամբ: Նրանք ֆիզիկապես ու հոգեպես ավելի առողջ ու զարգացած են, կարողանում են արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում: Հպարտ եմ, որ նրանք տեղում չեն դոփում, կատարելագործվում են», – ասաց նախարարը:
Հետախույզներից մեկը PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով գնահատեց ադրբեջանցի հետախույզների պատրաստվածությունն ու հնարավորությունները:
«Թշնամուն պետք չէ թերագնահատել, նրանք էլ են լավ պատրաստված, բայց մենք մեր մարտական առաջադրանքը միշտ կարող ենք կատարել», – ասաց նա:





