AM
7 Մայիս 2005 - 02:36 AMT

ԱՅՍՕՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա աշխատանքային այցով: Ռուսաստանի մայրաքաղաքում Ռ.Քոչարյանը կմասնակցի Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառումներին: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան մայիսի 9-ին: