AM
13 Նոյեմբեր 2012 - 06:42 AMT

Զովունի գյուղում կովի անկում է եղել. Սիբիրախտ է , թե՝ ոչ, դեռ հայտնի չէ

Կոտայքի մարզի Զովունի գյուղում կովի անկում եղել է: Սակայն լաբորատոր ախտորոշման արդյունքները դեռ հայտնի չեն: Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին փոխանցեցին, որ հետազոտության արդյունքները հայտնի կլինեն 3 օրվա ընթացքում: Վարչությունից փոխանցեցին նաև, որ ամենայն հավանականությամբ, գրանցված դեպքը սիբիրախտ չէ, քանի որ նախնական ախտանիշները բավական տարբեր են սիբրախտի նշաններց:Ամեն դեպքում, հստակ ասել հնարավոր կլինի միայն ախտորոշման արդյունքներն ստանալուց հետո:

Նշենք, որ Հայաստանի 4 մարզերում հայտնաբերվել է սիբիրախտ: Ըստ Գյուխնախարարաության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակիցների՝ այժմ սահմանված է վերահսկողություն,և բոլոր կասկածելի դեպքերը ուղարկվում են լաբորատոր փորձաքննության: