AM
15 Նոյեմբեր 2012 - 10:11 AMT

Արփա-Սևան թունելի առանձին հատվածներ կհիմնանորոգվեն

Կառավարությունն ընդունել է Արփա-Սևան թունելի առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման որոշում, որը թելադրված է նոյեմբեր-հունվար ամիսներին Արփա և Եղեգիս գետերի ջրի նվազագույն ծավալով, ինչը հնարավորություն կտա մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ն իրականացնել 180 մլն դրամի շինարարական վերականգնման աշխատանք։ Թունելի հիմնանորոգումն իրականացվում է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, որով հստակեցվում են հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործառույթները։