Ստեփանակերտի համար 5 դպրոցում միջոցառում է կազմակերպվել` նվիրված արցախյան ազատամարտի նվիրյալ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արարատ Ղազարյանի ծննդյան 45 ամյակին: Այս մասին PanARMENIAN.Net –ին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ-ից:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենատ Մովսես Հակոբյանը, Հուշ-ցերեկույթի նախաձեռնողները դպրոցի՝ հերոսի անունը կրող 9ա դասարանի ուսուցիչներն ու աշակերտներն էին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է Ա. Ղազարյանի կյանքին ու մարտական ուղուն անդրադարձող կարճ հեռուստաֆիլմ և բեմադրվել է ներկայացում:





