AM
12 Մայիս 2005 - 06:30 AMT

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան, տեղեկացնում է ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով` ամերիկյան դոլարի կուրսի անկման հետ կապված հայկական կողմին չի բավարարում նախկին գինը` 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար 2,5 ցենտ, որով էլեկտրաէներգիա էր մատակարարվում Վրաստան: Միեւնույն ժամանակ, վրացական կողմը չի ցանկանում Հայաստանից էլեկտրաէներգիա գնել ավելի բարձր գնով, տեղեկացնում է Utro. ru-ն: