AM
16 Նոյեմբեր 2012 - 11:03 AMT

Հարսնաքարի գործով տուժող.Պասիվ կանգնած մարդ չկար, բոլորը խփում էին

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:Դատավորը տեղեկացրեց, որ այս նիստից սկսած՝ մեղադրող Արթուր Դավթյանի հետ մեղադրանքը կպաշտպանի նաև Արմեն Մարուխյանը:

Նախորդ նիստին ավարտվել է գործով տուժող Արտակ Բայադյանի քննությունը:Այսօր սկսվեց տուժող Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունը: Բուն միջադեպի մասին վերջինս պատմեց.«Նորոն առաջարկեց քայլել դեպի ավտոկայանատեղի, ճանապարհին ես ու նա խոսում էինք, պատմեցի ՝ոնց եղավ, որ եկանք Հարսնաքար: Նորոն էլ ասում էր, որ հեսա կպատժի մատուցողին: Հենց հասանք ավտոկայանատեղի, սկսեցին միանգամից խփել: Նորոն եկավ իմ կողմը, մի քանի անգամ խփեց, գիտակցությունս կորցրեցի»:

Պատասխանելով մեղադրող Արթուր Դավթյանի հարցերին՝ տուժողն ասաց, որ պասիվ կանգնած մարդ չի եղել, բոլորը խփել են, ոչ ոք չի փորձել բաժանել: