AM
16 Նոյեմբեր 2012 - 11:30 AMT

Հովիկ Աբարհամյանը հրաժարվեց միջամտել Էդմոն Խուդյանի գործին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Էդմոն Խուդյանի նամակին, որտեղ, ըստ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնության, նա գործարարին հասցեագրված իր պատասխանով հեռու քաշվեց Էդմոնդ Խուդյանի գործին միջամտելուց: Ըստ նախաձեռնության, ՀՀ ԱԺ նախագահի պատասխանը գրեթե նույն տեսքն ունի, ինչ մինչ օրս սփյուռքահայ գործարարի նամակ-դիմումների մնացած պատասխանները: ԱԺ Նախագահի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Խուդյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարաությամբ, ի պատասխան Ձեր նամակի` հայտնում ենք պատասխան Ձեր գրության հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուշադրությանն արժանացել է Ձեր գրությամբ բարձրացված խնդիրը: Փաստենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ 91-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` ՀՀ Uահմանադրությանը և oրենքներին համապատաuխան:

Ելնելով վերոնշյալից` խնդրո առարկա գործով ՀՀ Ազգային ժողովի նախագահը միջոցներ ձեռնարկելու կամ որևէ այլ կերպ միջամտելու իրավասություն չունի, իսկ վիճահարույց գործով որոշումները պետք է կայացվեն բացառապես դատարանի կողմից: ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյան»:

«Ցավալին այն է, որ ԱՄՆ դեսպանատունը իմ հայտարարություններից հետո միանգամից հետամուտ եղավ իմ գործին, բայց իմ հայրենի կառավարությունը 2 տարի է պարզապես չի լսում ինձ և վստահեցնում է, որ այս կոռումպացված դատական համակարգում արդարություն կվերականգնվի»,- ասում է գործարարը:

Հիշեցնենք, որ գործարար Էդմոնդ Խուդյանը, ով Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես էր սկսել և խաբվել էր, շուրջ 1.5 տարի է՝ չի կարողանում վերականգնել իր իրավունքները: