Այսօր ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում (Ալագյազ գյուղի մոտ) տեղի է ունեցելավտովթար:
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Պատահարի հետևանքով վարորդ՝ 1989 թ. ծնված Ամատունի Արղուշյանը, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Հասմիկ Նարիմանյանը և 1989 թ. ծնված Մկրտիչ Սարգսյանը ստացել են տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Ա. Արղությանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ. Նարիմանյանի և Մ. Սարգսյանինը` ծանր:





