AM
20 Նոյեմբեր 2012 - 07:54 AMT

Գինեկոլոգ. Հայաստանում տարեկան 9000 զույգ արհեստական բեղմնավորման կարիք ունի

Հայաստանում ամեն 7-րդ զույգն անպտղության խնդիր ունի: Անպտղության 40 տեսակ կա, որոնցից 22-ն ունենում են կանայք, 18-ը՝տղամարդիկ: Ամենաբարդ լուծումը արհեստական բեղմնավորումն է, այն արժի 3,5-500 ԱՄՆ դոլոր, բուժումը տևում է 2.5 տարի:

Հայաստանում տարեկան 9000 զույգ արհեստական բեղմնավորման կարիք ունի: Տվյալներն այսօր հրապարակեցին վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահն ու փոխնախագահը.«Հայաստանում անպտուղ զույգերին պետական աջակցություն չեն տրամադրում: Մենք որոշեցինք, որ պետք է ստեղծել հիմնադրամ, դիմեցինք առաջին տիկնոջը, և հիմա ստեղծվում է «Արագիլ» հիմնադրամը»,-ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Կարինե Փոխունցը:

«Պատկերացնում եքԱրցախից կամ հեռավոր մարզերից 2.5 տարի, 2 օրը մեկ կամ շաբաթը 2 անգամ բուժման համար գալ մայրաքաղաք: Ավելացնենք նաև բուժման ծախսերը և նման զույգերի 70 տոկոսի համար բուժումն անհնար է դառնում»,-ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը: