Նախագահական ընտրություններին պատրաստվելը իմիտացիոն գործընթաց չէ: Այն մարդիկ, ովքեր արհեստականորեն էին իրենց թեկնածության առաջադրման մասին խոսում, իրենք իրենց անվան հետ էին խաղում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ասուլիսին ներկա էր նաև ԲՀԿ-ական պատգամաոր Վահան Բաբայանը, ով կարծիք հայտնց, որ քաղաքական գործընթացում ռազմավարության մասին ամենաշուտը հայտարարելը կարևոր չէ: «ԲՀԿ-ն առաջարկել է իր տեսլականը: Մենք չենք հայտարարել, որ մենք ընդդիմադիր ենք, մենք հայտարարել ենք, որ այլընտրանք ենք և լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ: Այստեղ իմիտացիա չկա, այսօրվա քաղաքական օրակարգից բխող քայլեր են, որոնք նպաստելու են երկրի առողջ քաղաքական դաշտի համախմբմանը:
ԲՀԿ-ի առաջարկն ապահովելու է նոր պլատֆորմ քաղաքական ուժերի համախմբման համար»,- ասաց նա: Առաջարակը վերաբերում է խորհրդարանական կառավարաման համակարգին և հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարագին։ Թևան Պողոսյանն էլ հայտնեց, որ քաղաքական կոնսուլտացիաները ձևավորում են նոր մշակույթ։ Պատգամավորը շեշտեց, որ այդ քաղաքական կոնսուլտացիաներով հասարակությանը մոլորության մեջ գցելու գործընթաց չկա. մարդիկ քննարկում են թեմաներ, հարցեր, փորձում բանավիճել, համագործակցել և այլն:
Նա ավելացրեց, որ «Ժառանգությունը» կենտրոնանալու է իր թեկնածուի վրա: «Նախընտրական փուլում մարդիկ սկսում են հասկանալ, թե որ հարցերի շուրջ կարող են բանավիճել: Մրցակցությունն ընդհանրապես շատ լավ երևույթ է»,- նկատեց նա:





