Նոյեմբերի 21-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց 1918թ- ից գործող ընկերակցության գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում, մասնավորապես մատնանշելով աղետի գոտում տարիներ շարունակ ցուցաբերվող օգնությունը և կրթամշակութային ծրագրերը:
Հարութ Ներսեսսյանն իր հերթին շնորհավորեց Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր գործունեություն:
Այնուհետև կողմերը անցան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էին ընկերակցության ունեցած և արդեն նախատեսված ծրագրերին՝ կապված քաղաքում բարեգործական, կրթամշակույթային, սպորտային և առողջապահության ոլորտներին: Սամվել Բալասանյանը մասնավորապես նշեց, որ պատրաստ է քննարկել առաջարկները և քաղաքապետարանի հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց իրագործմանը՝ առանձնահատուկ շեշտը դնելով մշակույթի զարգացման անհրաժեշտության վրա:





