Վերելակային տնտեսության ոլորտում 2012թ-ին կատարած աշխատանքները, ինչպես նաև վերելակների նորոգման ու սպասարկման համար հատկացվող գումարների նպատակային օգտագործումը ստուգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում: Ըստ այդմ՝ այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հայտնաբերված թերացումների մասով կապալառու կազմակերպություններին պարտադրվել է կարճ ժամկետում վերացնել թերացումները: Քաղաքապետը հանձնարարել է թերացումներ թույլ տված ընկերությունների նկատմամբ, որոնք տեխնիկական եզրակացություններ են տվել ըստ էության թերի գործող վերելակների մասով, նախաձեռնել գործընթաց տվյալ կազմակերպություններին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ընդգրկելու ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:





