AM
26 Նոյեմբեր 2012 - 16:11 AMT

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Կենտրոնականի բաժնի պետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկել կադրերի ռեզերվ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարականության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարչությունից փոխանցեցին, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Սերոբ Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: