AM
27 Նոյեմբեր 2012 - 06:41 AMT

ԱՊՀ և ԵՄ ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրում են կենսաթոշակային բարեփոխումները

Այսօր մեկնարկեց «Կենսաթոշակային բարեփոխումներ.2012» տարեկան 2-րդ համաժողովը և միջազգային 2-րդ գիտաժողովը՝ «Կենսաթոշակային բարեփոխումներ. Հեռանկարներ և իրականություն» խորագրով: ԱՊՀ-ից և ԵՄ-ից համաժողովին մասնակցում են 130 ներկայացուցիչ՝ կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներ, փորձագետներ, առևտրային բանկերի և այլ ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ.«Հաշվի առնելով, որ մասնակցող երկների մեծ մասում այս պահին տեղի են ունենում կենսաթոշակային բարեփոխումներ, այս գիտաժողովի կաևորությունն ակնհայտ է: Մեր կառավարությունն անում է ամեն ինչ, որ կենսաթոշակային համակարգից օգտվողների համար երկարաժամկետ ֆինանսական կայություն ապահովի»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանը: Համաժողովի ժամանակ ուսումնասիրվելու է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ նախաձեռնած երկրների փորձը, բարեփոխումների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ամփոփվելու է Հայաստանում առաջին երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքը: