AM
27 Նոյեմբեր 2012 - 10:15 AMT

«Հարսնաքարի» գործով նիստը այսօր էլ հետաձգվեց. Չէր ներկայացել ամբաստանյալներից մեկի պաշտպանը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ուղարկել դատարան, որով խնդրել էր այլ դատական նիստեր ունենանլու պատճառով հետաձգել այս մեկը և իր բացակայությունը համարել հարգելի, սակայն դատարանը փաստաբանի դատարան չներկայանալը անհարգելի համարեց և որոշեց հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում նրա նկատամամբ կիրառել դատական սանկցիա:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին հարցաքննվել է գործով տուժող Գարիկ Սողոմոնյանը: