ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն օրեր առաջ լույս տեսած Հայոց պատմության դասագիրքը դեռ չի ուսումնասիրել և չի կարող ասել, արդյոք այն աղավաղում է մարտի մեկի դեպքերը, թե՝ ոչ:
«Ես գիրքը չեմ կարդացել և չեմ կարոող պատկերավցում կազմել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորն ասաց, որ գիրքը ուսումնասիրելուց հետո կարտահայտի իր կարծիքը: «Դա նուրբ թեմա է և միասնական կարծիք դրա շուրջ լինել չի կարող: Մարտի մեկը մեզ համար ցավոտ ժամանակահատված է և դրա վերաբերյալ պետք է հստակ ուսումնասիրություն լինի»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Ավելացնենք, որ դասագիրքը հեղինակել է ԵՊՀ պատմությանֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Գրքի շուրջ արդեն մեծ աղմուկ կա, մարդիկ կարծում են, որ այս դասագրքում 2008թ. մարտիմեկյան իրադարձություններ աղավաղված են ներկայացվել:





