«Երեկ ՀԱԿ-ը սկսել է ՍԴ ուղարկվելիք հայցի ստորագրահավաքը։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Հայցը ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։
Փաստաթղթի տակ լրագրողների աչքի առաջ խիստ հանդիսավորությամբ ստորագրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ ՀԱԿ-ն իր գործընկերներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը։ «Ժառանգությունը»–ից Զարուհի Փոստանջյանը երեկ մեր թղթակցին փոխանցել է, որ իրենք միանալու են։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի օր առաջ մեր թղթակցին ասել էր, որ ՀՅԴ-ն այս անգամ չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը։ Ստացվում է, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակը լրացնելն էլ է կախված ԲՀԿ-ի որոշումից։ ԲՀԿ-ն էլ բնականաբար «այդ մասին հաջորդ դասին»»,– գրում է «Հայկական ժամանակ»-ը։





