AM
3 Դեկտեմբեր 2012 - 13:24 AMT

Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ համատեղ իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով:

Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրմադրվել են հետևյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պուլսօքսիմետր, շարժական թթվածնային բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների համար, տաքացվող ներքնակ, արտածծիչ (սարքավորում արտածծման համար):

Սպիտակը Լոռու մարզի երկրորդ քաղաքն է, որն ընդգրկվել է նորածնային խնամքի ծրագրում: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից: