Գեղարքունիքի մարզում Սիբիրախտի կարանտինն առայժմ չի հանվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ վաղը պարզ կլինի, կհանվի այն, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ Սիբիրախտի առաջին դեպքն արձանագրվել էր հոկտեմբերի 17-ին` Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում սիբիրախտի կասկածանքով հոսպիտալացվել է 51 մարդ, որոնցից 16-ի մոտ հիվանդությունը հաստատվել է:
Հոկտեմբերի 17-ից առ այսօր Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրախտի 7, Տավուշում` 2, Արմավիրում` 6, Զովունի գյուղում` 1 և Հրազդանում 1 կենդանու անկման դեպք:





