AM
6 Դեկտեմբեր 2012 - 07:26 AMT

Ֆրանսիացիները Հայաստան կժամանեն՝ ծանոթանալու էկոտուրիստական ներուժին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը:

Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթցքում նման հանդիպում առաջին անգամ է և կողմերը պայմանավորվել են այն պարբերական դարձնել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Անրի Ռենոյի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները:

Ֆրանսիայի դեսպանը նույնպես հույս է հայտնել, որ պետք է շարունակել և ավելի առարկայական դարձնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:

Արամ Հարությունյանը առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար և ծանոթանալու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին և էկոտուրիստական ներուժին:

Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրասիայի զարգացման գործակալության ղեկավարությունը և կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆիանասավորման խնդիրներ: