AM
7 Դեկտեմբեր 2012 - 05:59 AMT

«ՀԺ». Երևանի մեծ կենտրոնում նոր թաղամաս է կառուցվում

«Հայկական ժամանակ» թերթը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված ներդրումային ծրագրերից մեկով նախատեսվում է Մեծ կենտրոնում կառուցել «Հայաս» կոչվող թաղամաս: Այդ ծրագիրն իրագործելու համար քաղաքապետարանը հրավիրում է ներդրողների:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձել է քաղաքապետարանից մի շարք մանրամասներ իմանալ կառուցվելիք թաղամասի վերաբերյալ, սակայն բոլորը, խոսքները մեկ արած, խուսափել են այս խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրել: