Երեկ երեկոյան PanARMENIAN.Net –ն ահազանգ էր ստացել, որ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մոտ անտառ է այրվում է : Ականատեսներն ասել էին, որ հրդեհը դեռ առավոտյան են նկատել, բայց երեկոյան ժամը 18-19:00-ին դեռ չեն ժամանալ հրշեջները: Մարտակերտի շրջանի տեղամասային տեսուչ Նորիկ Մուսայելյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հրդեհը երեկոյան մարվել է: Ըստ նրա՝ անտառ չի այրվել, վառվել է մեծ քանակությամբ խոտ:





