AM
6 Հունիս 2005 - 03:14 AMT

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա` Նագոյա քաղաք, որտեղ անց է կացվում «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ մամլո ծառայությունը: Այսօր պատվիրակության անդամները կայցելեն Նագոյայի տեսարժան վայրեր, մասնավորապես, Նագոյայի ամրոց եւ «Ացուտա» տաճար, կծանոթանան պատմամշակութային ու ճարտարապետական հուշարձաններին: Վաղն առավոտյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կայցելի «Էքսպո-2005» ցուցահանդես, որի հանդիսասրահում Հայաստանի Հանրապետության ազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա պաշտոնական արարողություն: Այնուհետեւ վարչապետը կայցելի ցուցահանդեսի ճապոնական, Կովկասի եւ այլ տաղավարներ, կծանոթանա ցուցանմուշներին: Վաղը երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տոկիո: