AM
6 Հունիս 2005 - 04:58 AMT

ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Եվրոպայի Խորհրդի նախարարների կաբինետի դիտորդական առաքելությունը` Ագոյի խումբը հետաձգել է իր այցը Հայաստան, որը պետք է տեցի ունենար հունիսի 6-ին: Դրա պատճառն է տեխնիկական բնույթի որորշ հարցեր, այցը կկայանա ընթացիկ տարվա հունիսի վերջին, հաղորդում է «Ռեգնուն» գործակալությունը: «Ագոյի խմբին», որն այդպես է անվանվել խումբը գլխավորող ԵԽԽՎ-ում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոյի անունով, անդամակցում են ԵԽ անդամ-պետությունների դեսպանները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր իրավասությունները եւ հսկողության տակ է պահում, ԵԽ առջեւ ստանձնած երկրների որոշակի պարտավորությունները: Ներկայումս «Ագոյի խումբը» ղեկավարում է Ռոնալդ Վեգները, որի իրավասությունների մեջ է մտնում ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի ուսումնասիրումը: