Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ապարանում, Թալինում, Բաղրամյանում, Սիսիանում, Վանաձորում, Սևանում, Գյումրիում, Սպիտակում, Կոտայքում, Ալավերդիում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Հաղորդվում է, որ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:





