AM
12 Դեկտեմբեր 2012 - 07:12 AMT

Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհին մեքենա է արգելափակվել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտ «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ իրավիճակը գնահատելու և հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ներգրավվել է ամենագնաց տեխնիկա, սակայն չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից, և ժամը 20.30-ի սահմաններում աշխատանքները դադարեցվել են:

Ավտոմեքենայի ուղևորներ Վլադիսլավ և Անդրանիկ Բադալյանները տեղափոխվել են Վարդենիսի ՀՓՋ` գիշերելու: Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները կվերսկսվեն այսօր: