ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արազի Հովսեփյանն ազատվել է պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Արտավազդ Հարությունյանը, ով ազատվել է Զինվորական Կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատեց լուրը:
Հավելենք, որ նախկինում Արտավազդ Հարությունյանը աշխատել է որպես հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար:





